National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
17.11.2021
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը բյուջետային փաստաթղթի վերաբերյալ ներկայացրել է դրական եզրակացություն
1 / 8

Խորհրդարանը նոյեմբերի 17-ի նիստում քննարկել է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն անդրադարձել է 2022-ին նախորդող տնտեսական գործընթացներին: Նշվել է, որ տնտեսական աճի բովանդակության իմաստով 2021 եւ 2022 թթ. տարբեր են. առեւտրի, ծառայությունների ոլորտներից, գյուղատնտեսությունից անցում է կատարվում արդյունաբերության ու շինարարության ոլորտների առաջանցիկ տեմպերի ապահովմանը:

Կանխատեսվում է, որ արդյունաբերությունը պետք է աճի 8, շինարարությունը՝ 18, ծառայությունները՝ 5,9, գյուղատնտեսությունը՝ 3,9 տոկոսով: 46,2 տոկոս պետական ներդրումների աճ է կանխատեսվում. հիմքում ավելի քան 350 մլրդ դրամի կապիտալ ներդրումների ծախսն է լինելու: Գեւորգ Պապոյանի խոսքով՝ վերջին տարիներին մեր երկրում կապիտալ ներդրումների ծավալները եւ սահմանված ցուցանիշներն անընդհատ աճել են: Ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ 2020 թ. կապիտալ ներդրումների կատարողականը եղել է 85 տոկոս, այս տարի կանխատեսվում է փաստացի 90 եւ ավելի տոկոս, 2012-ին այն կազմել է 75, իսկ 2013-ին՝ 58 տոկոս: «Կապիտալ ներդրումները մեզ համար առաջնահերթություն են»,-փաստել է Գեւորգ Պապոյանը:

Նշվել է, որ մասնավոր ներդրումների 15,6 տոկոս աճ է կանխատեսվում, այս հարցում մի շարք հանգամանքներ իրենց ազդեցությունն են ունենում:

2021 թ. հունվար-հուլիս ամիսներին էականորեն աճել է նաեւ միջին անվանական աշխատավարձը մոտ 6 տոկոսով՝ կազմելով գրեթե 200.000 դրամ: Ըստ կանխատեսումների՝ եկող տարվա գնաճի ցուցանիշը կլինի թիրախի՝ 4 տոկոսի սահմանում, ինչը հնարավորություն կտա զգալիորեն ավելացնել մարդկանց փաստացի տնօրինվող եկամուտները:

Հանձնաժողովի նախագահը խոսել է պետական բյուջեի մակրոտնտեսական շրջանակի, ներդրումային քաղաքականության, երկարաժամկետ ծրագրերի իրականացման, բյուջեի արդյունքային ցուցանիշների կարեւորության մասին:

Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը բյուջետային փաստաթղթի վերաբերյալ ներկայացրել է դրական եզրակացություն՝ կոչ անելով գործընկերներին կողմ քվեարկել նախագծին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am